Արզնի եւ Մրգաշեն համայնքների ղեկավարները հրաժարական են տվել

Կնշանակվեն համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ՝ մինչև արտահերթ ընտրություններ
arzni-kotayq3 (1)

Կոտայքի համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը: Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով:

Սույն թվականի հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը:

Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ՝ մինչև արտահերթ ընտրություններ։

*

*