Ռոբերտ Քոչարյան-Դաշնակցություն համագործակցության հարց օրակարգում չունենք. Արթուր Խաչատրյան

«Ալեն Սիմոնյանի կարծիքն ինձ համար նշանակություն չունի...»
artur-xachatryan

Ալեն Սիմոնյանի կարծիքն ինձ համար նշանակություն չունի. Սարդարապատում լրագրողների հետ զրույցում արձագանքեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը Դաշնակցության հասցեին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած հայտարարությանը, թե «դեղին քարտ է ցույց տալիս իշխանություններին մի կառույց, որին ժողովուրդը կարմիր քարտ է ցույց տվել»:

«Ես Ալեն Սիմոնյանի որևէ հայտարարություն մեկնաբանելու ցանկություն չունեմ: Ես հստակ նշեցի՝ նրա կարծիքն ինձ համար որևէ նշանակություն չունի»,- շեշտեց նա և հիշեցրեց. «Մի ուժ է գործում, որը ստեղծեց Հայաստանի Հանրապետությունը, որտեղ մենք հիմա կանգնած ենք, և որը գոյություն ունի 130 տարի: Հետաքրքիր կլինի` 3 կամ 13  տարի հետո նրա քաղաքական ուժը որտեղ կլինի»:

Հարցին՝ Դաշնակցությունը մնացե՞լ է այն արժեքներին, որոնք ի սկզբանե որդեգրել էր, ՀՅԴ ԳՄ անդամն արձագանքեց՝ առավել քան վստահ եմ:

Հակադարձմանը՝ նախկին իշխանությունների հետ կոալիցիա կազմելով` հավատարի՞մ էր մնում այդ արժեքներին, Արթուր Խաչատրյանը  պատասխանեց. «Եթե խոսվում է նախկին իշխանությունների հետ կոալիցիա կազմելու մասին, այդ դեպքում պետք էր ազնիվ լինել և խոսել նախորդ իշխանության կողմից Դաշնակցության իրականացրած ծրագրերի մասին, որոնք այսօր շարունակվում են, այդ դեպքում պետք չէր այդ 100 կետի մեջ նշել, այն է՝ համայնքներին տրվող սուբվենցիաները և այլն: Այդ դեպքում պետք չէ ասել, որ ամեն ինչ վատ է եղել, բայց դրանք շարունակել: Եթե նախորդ իշխանություններն այդքան կոռումպացված էին, ապա ինչո՞ւ  այսօրվա կառավարությունում կան  նախկին իշխանության  ներկայացուցիչներ»:

Ամբողջությամբ՝ այստեղ

 

*

*