«Փողոցում հանդիպելիս պետք է կարողանանք իրար աչքերի մեջ նայել»․ Արթուր Խաչատրյան

ՀՅԴ ցուցակի երրորդ տեղը ներկայացնող Արթուր Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է...
artur-khachatryan

ՀՅԴ ցուցակի երրորդ տեղը ներկայացնող Արթուր Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ բարեկամներ,

Դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ համապետական ցանկում 3-րդ համարն եմ: Շնորհակալ եմ կուսակցությանն իմ անցած ուղին բարձր գնահատելու համար: Հուսամ, կարժանանամ նաև ընտրողների համարժեք վերաբերմունքին:

Նաև, ռեյտինգային թեկնածու եմ Երևանի թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն թաղամասեր): Օրենքով սահմանված ժամկետում կբացեմ իմ նախընտրական շտաբը և դրա մասին պատշաճ կերպով կտեղեկացնեմ: Երախտապարտ կլինեմ ցանկացած աջակցության համար՝ ներառյալ քննադատության:

Թերևս համապետական ցանկում 3-րդ տեղի պարագան էր, որ չառաջադրվեցի ինձ համար հարազատ դարձած Շիրակի մարզում: Պատասխանատվություն ունեմ ոչ միայն «իմ» ընտրատարածքի, այլև ամբողջ քարոզարշավի համար:

Վստահ եմ, որ այս ընտրություններն անկյունաքարային են լինելու մեր պետականաշինության հարցում: Կոչ եմ անում բոլոր թեկնածուներին ընտրարշավի ընթացքում միմյանց նկատմամբ ցուցաբերել պարկեշտ ու հարգալից վերաբերմունք: Վերջապես, ընտրություններից հետո էլ կյանք կա, փողոցում հանդիպելիս պետք է կարողանանք իրար աչքերի մեջ նայել»,- գրել է նա:

*

*