Արթուր Գևորգյանը չի հաստատում Տարոն Մարգարյանի հրաժարականի լուրը

«Չեմ հաստատում և ասում եմ, որ նման տեղեկատվություն չկա»
taron-margaryan

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը չի հաստատում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին լուրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արթուր Գևորգյանը, անդրադառնալով  Երևանի  ավագանու  «Ելք»  խմբակցության  ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, որում վերջինս նշել է, թե իրենց տեղեկություններով Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմումն արդեն գրել է, պատասխանեց,  որ նման տեղեկատվություն չկա:

«Տեսել եմ հայտարարությունը, չեմ հաստատում և ասում եմ, որ նման տեղեկատվություն  չկա»,-ասաց Արթուր Գևորգյանը:

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ հունիսի 26-ին կայացած ավագանու նիստին քաղաքապետի հնարավոր հրաժարականի մասով հայտարարել է, որ պետք չէ շտապել, ժամանակից առաջ անցնել: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բացակայում էր հունիսի 26-ին կայացած Երևանի ավագանու նիստից առողջական խնդիրների պատճառով:

*

*