Արթուր Աղաբեկյանն ազատվել է պաշտոնից

Արթուր Աղաբեկյանն ավելի վաղ հայտնել էր, որ առաջիկայում պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից:
artur-aghabekyan

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։

Արթուր Աղաբեկյանն ավելի վաղ հայտնել էր, որ առաջիկայում պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից: Նա իր այս որոշումը բացատրել էր ընտանիքին և բարեգործական ծրագրերին ավելի շատ ժամանակ հատկացնելու ցանկությամբ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները