Արթուր Աֆրիկյանը ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից

Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել Արթուր Աֆրիկյանին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
artur-afrikyan

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 24-ին որոշում է ընդունել Արթուր Աֆրիկյանին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից, որոշման մեջ նշված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արթուր Աֆրիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։

*

*