Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

Կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները...
Artsvik Minasyan

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկի գլխավորած պատվիրակությանը։

Բնապահպանության նախարարությունից տեղեկացնում են, որ բարձր գնահատելով ոլորտում կատարված և ընթացիկ բնապահպանական ծրագրերի արդյունավետությունը՝ կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Մարտինա Քուիկը պատրաստակամություն է հայտնել նպաստել բնապահպանության ոլորտում երկու երկրների համագործակցությունը որակական նոր հարթության վրա բարձրացնելուն։

*

*