Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել

...հորդորել է սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին պատվով ներկայացնել մեր երկիրը
arcvik-minasyan-hrajesht

Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցերի հետ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, նշելով քաղաքական իրողություններով պայմանավորված իր հրաժարականի մասին՝ նա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, ավելացրել, որ հիմա շատ կարևոր է յուրաքանչյուրի արդյունավետ աշխատանքը և հույս հայտնել, որ բազմաթիվ ծրագրերը կիրականացվեն ինչպես, որ նախանշվել էին։

Ա․Մինասյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել փոխնախարարներին, որոնց հետ թեև կարճ, բայց բովանդակալից աշխատանք են իրականացրել, հորդորել է ուժերի համատեղ կենտրոնացմամբ շարունակել նախարարության աշխատանքը, մասնավորապես, առաջիկայում սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ներկայանալ լավագույնս և պատվով ներկայացնել մեր երկիրը։

«Ձեզ արդյունավետ աշխատանք, եղեք երջանիկ ձեր ընտանիքում։ Սիրում և հարգում եմ բոլորիդ»,-իր խոսքն ավարտել է Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ նա տնտեսական զարգացման և ներդրումների նախարար էր նշանակվել 2018-ի մայիսի 12-ին։

Հավելենք, որ հոկտեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հետ է կանչել կառավարությունից իր նախարարներին։

*

*