ՀՅԴ-ական նախարարները կուսակցական ղեկավար մարմնից տեղեկացել են, որ իրենց ետ են կանչում կառավարությունից

ՀՅԴ-ական նախարարները կառավարության աշխատակազմից հեռախոսազանգ չեն ստացել
artur-arcvik2 (1)

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը մեր գործընկերոջ հարցին, թե արդյո՞ք նրան կառավարության աշխատակազմից հայտնել են՝ աշխատանքից դուրս գալու դիմում գրել, ինչպես հանրահավաքում հայտարարել է վարչապետ Փաշինյանը, պատասխանեց, որ նման հեռախոսազանգ չի ստացել։

Միակ զանգը եղել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից։ Կուսակցական ղեկավար մարմնից հայտնել են, որ իրենք ետ են կանչում կառավարության դաշնակցական անդամներին եւ պետք է հրաժարականի դիմում ներկայացնել, որն էլ առավոտյան կանի։

Ի դեպ, նույնը մեզ տեղեկացրեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

 

*

*