«Հակառակորդի կողմից ՊԲ անօդաչու թռչող սարք է խոցվել». Արծրուն Հովհաննիսյան

Հունիսի 19-ին՝ ժամը 11.20-ի սահմանում
arcrun-hovhannisyan

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից ՊԲ անօդաչու թռչող սարք է խոցվել:

«Հունիսի 19-ին՝ ժամը 11.20-ի սահմանում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք:

Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձում է նման քայլերով խոչնդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական կարևոր նշանակության թռիչքները, այդուհանդերձ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը վճռական է այսուհետ ևս շարունակելու օդային դիտարկման բնականոն գործընթացը և, միաժամանակ, ինչպես առ այսօր, այնպես էլ այսուհետ պատասխան պատժիչ գործողություններով զսպել հակառակորդի ակտիվությունը օդում և ցամաքում»,- ասվում է գրառման մեջ:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները