Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պլանային դիտարկում կանցկացվի

Արցախի Հանրապետության իշխանությունները ...
eahk-ditarkum

Դեկտեմբերի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։ Այս մասին տեղեկացնում են Արցախի արտգործնախարարությունից։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները