Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության անդամներն Արցախում են

Պատվիրակները տեսածից տպավորված էին դեռ մինչեւ պաշտոնական հանդիպումների մեկնարկը: Տեսածը սպասածի հակառակն էր:

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հրավերով՝ երկօրյա այցով Արցախ են ժամանել Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության մի խումբ ներկայացուցիչներ՝ 17 երկրից 25 պատվիրակ:

Արցախյան ծրագրի մեկնարկն այսօր է տրվել՝ արտգործնախարարությունում եւ Ազգային ժողովում կայացած հանդիպումներով: Այցի օրակարգում ճանաչողական բաղադրիչն էլ չի մոռացվել: Երիտասարդներն այս երկու օրերի ընթացքում կհասցնեն այցելել նաեւ մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ:

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*