«Արցախի բանակը գիտի հակառակորդի բոլոր հենակետերի կորդինատները»․ Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանը գրում է, որ բարձունքի ստորոտին` ձախ կողմում, քողարկված տանկ է երեւում, որը, երբեմն դուրս է գալիս, բարձրանում բլրի վրա, նորից հետ գնում իր տեղը:
varazatumb (1)

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը, ով ապրիլյան պատերազմին եւ դրան հաջորդած ամիսներին մշտապես Արցախում էր, իր ֆեյսբուքյան էջում նկարներ է հրապարակել, որոնք արված են Արցախի Պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքերից: Նկարներից մեկում ապրիլին ադրբեջանական զինուժի կողմից գրավված՝ Վարազաթմբի՝ բոլորին հայտնի Լելե Թեփեի բարձունքն է՝ մոտ 100 քմ մակերեսով:

Էդիկ Բաղդասարյանը գրում է, որ բարձունքի ստորոտին` ձախ կողմում, քողարկված տանկ է երեւում, որը, երբեմն դուրս է գալիս, բարձրանում բլրի վրա, նորից հետ գնում իր տեղը: Մյուս նկարում տեսնում ենք հակառակորդի թիկունքը՝ ռազմականացված պաշտպանական բոլոր կառույցներով եւ տեխնիկայով: Հրապարակված լուսանկարներից կարելի է ենթադրել, որ Արցախի բանակը գիտի հակառակորդի բոլոր հենակետերի կորդինատները եւ վերահսկում է նրա տեղաշարժը:

*

*