Արցախը` դե ֆակտո ճանաչված պետությունների շարքում

Հոդվածում նշվում է, որ կա 3 պետություն ևս, որոնք համարվում են դե ֆակտո անկախ, թեև ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից չեն ճանաչվել:
odaparik-artsakh

Ամերիկյան հեղինակավոր Stratfor հետախուզա-վերլուծական ընկերությունը (որին անվանում են ստվերային ԿՀՎ) իր կայքում ծավալուն հոդվածով անդրադարձել է աշխարհում գոյություն ունեցող անկախ պետություններին:

«Քարտեզասերների հիմնական հարցերից մեկն է` աշխարհում քանի՞ պետություն կա: Բայց այդ  հարցին պատասխանող մարդիկ ամբողջ ճշմարտությունը չեն ասում: Պետությունների թիվը կախված է այն բանից, թե ինչ բնորոշում ես տալիս այդ պետություններին»,- նշվում է հոդվածում:

Ըստ Stratfor-ի` ՄԱԿ-ի կողմից ճանաչվում է 195 պետություն, որոնցից 193-ը անդամ պետություններ  են, իսկ 2-ը` Վատիկանն ու Պաղեստինը, դիտորդի կարգավիճակ ունեն: Բացի այս պետություններից, կան նաև մասամբ ճանաչված 6 պետություններ` Թայվանը, Արևմտյան Սահարան, Կոսովոն, Հարավային Օսիան, Աբխազիան և Հյուսիսային Կիպրոսը:

Հոդվածում նշվում է, որ կա 3 պետություն ևս, որոնք համարվում են դե ֆակտո անկախ, թեև ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից չեն ճանաչվել: Դրանք են` Արցախը, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը և Սոմալիլենդը:

*

*