«Արցախում նշմարվող քաղաքական գործընթացները նույնպես հղի են Արցախի հարցի շուրջ վտանգավոր հեռանկարներով»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2016 թվականին Արցախում տեղի ունեցած խորհրդակցության մասին
armen-ashotyan-hhk

Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2016 թվականին Արցախում տեղի ունեցած խորհրդակցության շուրջ ապատեղեկատվական գործողություններին կոշտ արձագանքը չուշացավ, այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Արցախի պետական և քաղաքական բազմաթիվ գործիչներ վերջակետ դրեցին այս շահարկումներին։

Սակայն ջուրը պղտորելու փորձը շարունակվում է։ Բանակցային գործընթացից և քաղաքականությունից մի քանի լուսային տարի հեռու գտնվողների և այդ զավեշտը տարածողների թարմ անգրագիտություններին ի պատասխան ընդամենը երկու բան շեշտեմ՝

1. Ադրբեջանը մշտապես մերժել է Մադրիդյան սկզբունքները։
2. Մադրիդյան սկզբունքները կամ նրանց հիման վրա մշակված որևէ առաջարկություն երբեք չի ստորագրվել։

Կռահելի է, որ, բացի ներհայաստանյան զարգացումներից, Արցախում նշմարվող քաղաքական գործընթացները նույնպես հղի են Արցախի հարցի շուրջ վտանգավոր հեռանկարներով։ Բայց հիշեք, պարոնայք, որ հեչ պատեհ պահը չէ ի ցույց դնելու ձեր լոկալ շահերը՝ համազգային խնդիրների հաշվին», — գրել է նա։

*

*