Արցախի ԱԺ–ն վաղը նախագահ կընտրի

Հատուկ նիստում խորհրդարանը, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, ընտրելու է Հանրապետության նախագահ...
arcakh-khorhrdaran

Հուլիսի 18-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ, տեղեկացնում է Արցախի խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Քննարկման է ներկայացվել ԱԺ հատուկ նիստի ընթացքի մասին կանոնակարգային պահանջները: Հատուկ նիստում խորհրդարանը, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, ընտրելու է Հանրապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը:

Աշոտ Ղուլյանը պարզաբանել է հատուկ նիստի ընթացակարգը, պատասխանել պատգամավորների հարցերին և անհրաժեշտ հանձանարարականներ տվել աշխատակազմի պատասխանատուներին:

Խորհրդարանի հատուկ նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին։ Այն կսկսվի ժամը 11:00-ին:

*

*