Հո՜ւ-հա՜, դը՜մփ-դը՜մփ գոռալո՞վ գնալ ընտրություն կատարել․ Արտակ Զաքարյան

«Մեզ պետք չեն պատահական ձևավորված, սիրուն PR արված ուժեր ու մանիպուլացված հասարակություն»
nikol-havaq-miting-merjir-serjin

Հայաստանին պետք են սկբունքային ուժեր,  լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը։

«Մեզ պետք չեն պատահական ձևավորված, սիրուն PR արված ուժեր ու մանիպուլացված հասարակություն, որը ոգևորված գնա ընտրություն կատարի, բայց անմիջապես պրոբլեմի ժամանակ չիմանանք, թե այդ պրոբլեմի լուծողներն ովքեր են»,-ասաց նա՝ ավելացնելով․ «Պետք է սթափ ընտրություն կատարել, հարյուր անգամ կշռեն, իրենք իրենց վերլուծեն ու հարյուր անգամ կշռելուց հետո, եթե գտնեն, որ ՀՀԿ-ին պետք չէ ձայն տալ, մենք շատ սիրով կընդունեք ցանկացած կարծիք, բայց այսպես հախուռն, հո՜ւ-հա՜, դը՜մփ-դը՜մփ գոռալո՞վ գնալ ընտրություն կատարել… մենք Մադագասկարը չենք, ոչ էլ՝ Ֆինլանդիան»։

*

*