Արտակ Սարգսյանն էլ լքեց ՀՀԿ-ն

Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Սարգսյանը դուրս է եկել Հանրապետական կուսակցությունից և Հանրապետական խմբակցությունից:
sasi-artak

Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Սարգսյանը դուրս է եկել Հանրապետական կուսակցությունից և Հանրապետական խմբակցությունից: Այդ մասին նշված է նրա տարածած հայտարարության մեջ:

«Հարգելի հայրենակիցներ,

Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր՝ շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության»:

ՀՀԿ խմբակցությունից հեռանալու մասին արդեն իսկ հայտարարել են Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանն ու Շիրակ Թորոսյանը:

*

*