Արտակ Զեյնալյանի կողմից քաղաքապետի պաշտոնի ստանձնումը հակահեղափոխության վտանգ չի պարունակում. Արամ Սարգսյան

ԱԱԾ-ն գլխավոր խնդիրը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարում միլիոնների վերադարձն է, այլ...
aram-sargsyan-artak-zeynalyan maruqyan (1)

«Հանրապետություն» կուսակցության  նախագահ Արամ Սարգսյանն անհիմն է համարում այն կասկածները, որ եթե Արտակ Զեյնալյանն ստանձնի քաղաքապետի պաշտոնը, կարագանա Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:

«Ռոբերտ Քոչարյանը չդատվելու խնդիր ունի: Եթե դուք կարծում եք, որ Արտակ Զեյնալյանի կողմից քաղաքապետի պաշտոնի ստանձնումը կխթանի այդ գործընթացը, ապա սխալվում եք: Ինչից է, որ արդարադատության նախարարի պաշտոնը վստահում եք Արտակ Զեյնալյանին, իսկ քաղաքապետի աթոռը վստահելիս վախենում եք հակահեղափոխության վտանգից»,-  սեպտեմբերի 12-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում «Լույս» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է Արամ Սարգսյանը:

Նա անդրադարձել է նաև վերջերս գաղտնալսված և հրապարակված հայտնի ձայնագրությանը՝ նշելով, որ ԱԱԾ-ի առաջին քայլը պետք է լինի երկրի գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարարի անվտանգության ապահովումը:

«ԱԱԾ-ն գլխավոր խնդիրը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարում միլիոնների վերադարձն է, այլ՝ երկրի անվտանգության ապահովումը: Պետք է պարզել՝ ով է արել այդ ձայնագրությունը ու աներկբա պատժել», հավելեց նա:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները