Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Կողմերը քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը...
artak-beglaryan-armen-sargsyan

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 29-ին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Կողմերը քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը և Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Արտակ Բեգլարյանը նախագահ Սարգսյանին հակիրճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, արդյունքներն ու ծրագրերը: Նրանք քննարկել են նաև «Երևան իմ սեր» հիմնադրամի՝ մարդու իրավունքներին առնչվող որոշ ծրագրեր Արցախում ևս իրականացնելու հնարավորությունները:

*

*