Այն տպավորությունն է, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել...
arsen-torosyan

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել եւ հայտնել, որ ստացել է մի զանգ, որից հետո իր մոտ այն տպավորությունն է, որ իրենց խմբակցության որոշ պատգամավորներ մեր երկրի առողջապահական համակարգում դրական փոփոխություններ չեն ուզում:

«Ինձ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում: Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը` պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա «գործ տալ է», գլխուղեղի իշեմիկ կաթվածի ծրագիրը չպետք է ներդրվեր, քանի որ որոշ բուժհիմնարկներ զարգացած չեն այնքան, որ կարողանան դա իրականացնել, սանիտարական ավիացիան չպետք է գործի Հայաստանում, քանի որ իրենք ոչ մի գրամ ներդրում չեն ունեցել դրա կայացման մեջ եւ այլն»,- նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը Վիեննայում է, ներկայացնելու Հայաստանը՝ ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին:

 

 

*

*