Խորհրդարանի պատերից դուրս է ձեւավորվելու հիմնական ընդդիմությունը

Մեր երկրի խնդիրների խնդիրը եղել է քաղաքական մենիշխանությունը
Arsen-Hambardzumyan

Այն, որ Ազգային ժողովում մեկ քաղաքական ուժ ունի ձայների սահմանդրական մեծամասնություն, դրանից որեւէ լավ բան պետք չէ սպասել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։

«Այն, որ մեկ քաղաքական ուժ ունի ձայների սահմանդրական մեծամասնություն, հղի է քաղաքական մենիշխանության վտանգով, դրանից որեւէ լավ բան պետք չէ սպասել, քանի որ մեր երկրի խնդիրների խնդիրը եղել է քաղաքական մենիշխանությունը, որը բերել է տնտեսական մոնոպոլիայի, ինչն ի վերջո երկրի անարդյունավետ կառավարման է հանգեցրել»,-նշեց նա։

Արսեն Համբարձումյանը թերահավատ է, որ նոր իշխանությունները կկարողանան լիարժեք լուծել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները եւ դիմագրվել մարտահրավերներին, քանի որ կան օբյեկտիվ դժվարություններ։ «Այնպես չէ, որ նախորդ իշխանությունների կողմից չի եղել ցանկություն այդ խնդիրները լուծելու։ Այս օբյեկտիվ դժվարությունները լուծելու համար անհրաժետ է կադրային ներուժ, բավարար գիտելիք, փորձ, համապատասխան ծրագրեր եւ կամք այդ ամենը իրականացնելու համար։ Այս պահին ես լավատեսության համար բավարար հիմքեր չունեմ»,- նշում է նա։

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*