Մեր օրակարգերն ավելի մատչելի ներկայացնելու խնդիր ունենք, ոչ թե` դրանք փոխելու. Արսեն Համբարձումյան

«Դաշնակցության արձանագրած արդյունքները չարդարացրեցին սպասելիքները...»
arsen-hambardzumyan (1)

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում Դաշնակցության արձանագրած արդյունքները չարդարացրեցին սպասելիքները, մյուս կողմից՝  քաղաքական  ուժը  պատրաստ էր նման զարգացման: Այս մասին  Yerkir.am –ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ պատասխանելով  դիտարկմանը, թե որոշ քաղաքագետներ և քաղաքական ուժեր Դաշնակցության գրանցած արդյունքները սպասելի էին համարում, ոմանք՝ հակառակը:

— Վերջնական գնահատումներ դեռ չենք արել, առաջիկա օրերին ընտրությունների արդյունքների ամբողջական վերլուծություն կարվի տարբեր տեղերից ստացվող տեղեկատվության հիման վրա: Պետք է արձանագրեմ, որ ընտրությունների արդյունքները մեր սպասելիքները չարդարացրեցին, մենք ակնկալում էինք, որ շատ ավելի բարձր ցուցանիշներ կունենանք և ներկայացված կլինենք ԱԺ-ում: Մյուս կողմից՝ պատրաստ էինք նաև նման զարգացման: Կարծում եմ, որ համեստ ցուցանիշների արձանագրումը երկու հանգամանքով է պայմանավորված. առաջին՝ ընտրությունները տեղի ունեցան հեղափոխական էյֆորիկ տրամադրությունների ներքո, երկրորդ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը սահմանափակ ժամանակ ունեին` կազմակերպչական և քարոզչական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու առումով: Անկասկած,  այս երկու գործոնն իրենց բացասական ազդեցությունն ունեցան, և դա էր հիմնական պատճառը, որ արձանագրվեցին նման արդյունքներ:  Բայց կարծում եմ՝  ընտրությունները նաև ցույց տվեցին, որ, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, Դաշնակցությունն ունի բավականաչափ կայուն ընտրազանգված, ինչը մեզ հույս է ներշնչում, որ կարող ենք հետագա քաղաքական  գործունեությունն իրականացնել՝ հենվելով մեր համակիրների բավականին հոծ շրջանակի վրա:

Շարունակությունը՝ այստեղ։ 

*

*