«Մեր հարցերը մեր երկրում պետք է լուծել քաղաքակիրթ ճանապարհով». Արսեն Համբարձումյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել...
arsen-hambardzumyan (1)

«Մեր հարցերը մեր երկրում պետք է լուծել քաղաքակիրթ ճանապարհով»,- անդրադառնալով այս օրերին Երեւանում ընթացող ցույցերին՝ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ անվիճելի է, որ Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքների շրջանակում ազատ է իր կարծիքն ու տեսակետը հայտնել ցանկացած հարցի հետ կապված:

Ժողովրդավարության պահանջն է, որ յուրաքանչյուրն արտահայտվելու և լսված լինելու իրավունք ունենա:

Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի` տեսանելի դրական փոփոխությունները մեր երկրում անհրաժեշտություն են և Սահմանադրության փոփոխության գործընթացը հենց դրան է միտված:

«Նաեւ նոր Սահամանադրությունն է ակնկալիք ու հանրային պահանջ ձեւավորել փոփոխությունների համար և դա պարտավորեցնում է բոլորին: Հայաստանում տեղի ունեցող ազատ հավաքները եւ խաղաղ ցույցերն այս առումով վկայությունն են մեր երկրի ժողովորդավարական հասունության: Անկախ հնչեցվող պահանջներից եւ քաղաքական օրակարգի ընդունելի լինել  չլինելու հանգամանքից՝ գնահատելի է, որ կա պայքարի ոգի»,-ասել է նա:

Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի՝ կարեւոր է, սակայն, որ սկսված գործընթացները ճիշտ հունավորվեն. «Ժողովրդավարության սկզբունքին դեմ է վերջնագրերով խոսելը եվ ամենաթողությունը: Մենք կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ սադրանքներից եվ իրավիճակը լարելու փորձերից: Պետք է բացառել ցանկացած բռնություն եվ չպետք է առիթ տալ արտաքին միջամտությունների համար: Մեր հարցերը մեր երկրում մենք պետք է լուծենք քաղաքակիրթ ձեւով: Դիմակայությունը թշնամանքի չպետք է վերածվի: Բաժանարար գծերը եվ բարիկադները մեզ լավ տեղ չեն տանի: Հանգուցալուծումը պետք է լինի այնպիսին, որ մեր երկիրը ոչ թե թուլանա, այլ ավելի ուժեղ դուրս գա այս իրավիճակից»,- ասել է Արսեն Համբարձումյանը:

 

*

*