Արցախի հարցում մեր մոտեցումը հանգում է «Զարգանալ` չզիջելով» բանաձևին. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

«Անհրաժեշտ է չկրկնել նախկին սխալները...»
arsen-hambardzumyan (1)

Անցյալի էջը փակված է, բայց, որպեսզի նոր փաթեթավորմամբ վերադարձ անցյալին տեղի չունենա, անհրաժեշտ է չկրկնել նախկին սխալները և հստակ, կշռադատված ու կանխատեսելի քայլերով գնալ առաջ։ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը` ամփոփելով  2018-ի ներքաղաքական տարին: Դաշնակցական գործիչը ներկայացրել է նաև Արցախի հարցի կարգավորման հետ կապված` ՀՅԴ-ի դիրքորոշումը:

-2018թ.ի իրադարձություններին փուլ առ փուլ անդրադարձ եղել է, այդուհանդերձ, ամփոփելով քաղաքական տարին, ի՞նչ գնահատականներ է տալիս Դաշնակցությունը:

-Անցնող տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին ամբողջական գնահատականներ տալը, կարծում եմ, դեռ վաղաժամ է, որովհետև քաղաքական գործընթացները թեև տրամաբանական առումով հասել են որոշակի հանգրվանի, սակայն հետագա զարգացումների լույսի ներքո միայն հնարավոր կլինի ըստ էության արժևորել տեղի ունեցածը։ Ակնհայտ է, սակայն, որ անկախ հետագա զարգացումներից, կարող ենք արձանագրել, որ տեղի ունեցած իրադարձությունները էական փոփոխություններ են առաջ բերել ոչ միայն քաղաքական, այլ նաև մեր ազգային-պետական ու հանրային կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում։ Կարծում եմ` այսօր գտնվում ենք հույսի ու անորոշության խաչմերուկում։ Հույսի, որովհետև ապրիլյան համաժողովրդական շարժման արդյունքում հույս է արթնացել, որ դրական փոփոխություններ կլինեն, անորոշության, որովհետև մարդիկ սկսել են հասկանալ, որ անցյալի անցանկալի վարքուբարքի մերժումը ինքնին չի նշանակում բարեկեցիկ ու երաշխավորված ապագա։ Անցյալի էջը փակված է, բայց, որպեսզի նոր փաթեթավորմամբ վերադարձ անցյալին տեղի չունենա, անհրաժեշտ է չկրկնել նախկին սխալները և հստակ, կշռադատված ու կանխատեսելի քայլերով գնալ առաջ։  Հերթական անգամ սխալվելու իրավունք պարզապես չունենք։

Մանրամասները՝ այստեղ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները