Արսեն Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

«Չեմ կաշկանդում ԱԺ նոր ղեկավարությանն առավել հանգիստ և ազատ ընտրել իր կադրերին․․․»
arsen-babayan

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ազատելով իմ կողմից զբաղեցրած ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ համոզված եմ, որ կրկին հավատարիմ եմ մնում սկզբունքներիս, չեմ կաշկանդում ԱԺ նոր ղեկավարությանն առավել հանգիստ և ազատ ընտրել իր կադրերին։

Վստահ լինելով, որ Ազգային ժողովի աշխատակազմը մեր պետության կարևորագույն պետական մարմիններից մեկն է` նոր ղեկավարությանը մաղթում եմ նոր ձեռքբերումներ և մեծ նվաճումներ հանուն Հայաստանի Հանրապետության»։

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը  ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար նշանակվել է 2018 թվականի մարտի 7-ին։

*

*