Ըստ Արսեն Բաբայանի՝ իր գործը պետք է կարճվի՝ հանցադեպի բացակայության հիմքով

Իսկ հանցադեպի բացակայությունը ենթադրում է, որ ընդհանրապես տեղի չի ունեցել որեւէ դեպք, որի ապացուցման կարիքն էլ առաջանա:
arsen-babayan

Ավարտվել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի քրեական գործով նախաքննությունը: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 28-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Բաբլոյանին՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու համար: Արա Բաբլոյանը չէր ընդունել մեղադրանքն ու հայտարարել էր, որ պայքարելու է իր բարի համբավը վերականգնելու համար:

Նույն քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին, որը որոշ ժամանակ առաջ է ազատ արձակվել կալանքից: Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ քրեական գործի ողջ նյութերին ծանոթանալուց հետո եզրակացրել է՝ քննիչն ամբողջությամբ ապացուցել է, որ այդ քրեական գործը ենթակա է անհապաղ կարճման՝ հանցադեպի բացակայության հիմքով: Իսկ հանցադեպի բացակայությունը ենթադրում է, որ ընդհանրապես տեղի չի ունեցել որեւէ դեպք, որի ապացուցման կարիքն էլ առաջանա:

*

*