Տասը հազար պետական ծառայողների օպտիմալացումը ընթացքում է․ Արփինե Հովհաննիսյան

«Անգամ եթե մոտ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հարկային ծառայողներ դառնան գործազուրկ, ապա․․․»
arpine-hovhannisyan

Աժ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետին  ուղղված գրությունը, որով ներկայացվում է պետական ծառայողների օպիտիմալացման ընթացիկ վիճակը:

Փաստաթղթում ասվում է, որ անհապաղ պետք է դադարեցնել բոլոր այն գործառույթները, կազմակերպությունների եւ պաշտոնյաների գործունեությունը, որոնք չեն ապահովում հավելյալ արժեք: Նման գործառույթների եւ պաշտոնյաների առկայությունը շատ ավելի մեծ վտանգ է ողջ հասարակության համար, քան նրանց կրճատման արդյունքում հնարավոր ռիսկերը: Գրության մեջ նշվում է. «Անգամ եթե մոտ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հարկային ծառայողներ դառնան գործազուրկ, ապա դրանից շահելու է Հայոց պետականությունը եւ ողջ հասարակությունը»։

Պետական մարմիններին հանձնարարված է 10 օրվա ընթացքում  վարչապետին ներկայացնել գործողությունների համալիր եւ սպառիչ ծրագիր՝ առանց կաշկանդվելու գործող իրավական կարգավորումներով: Գրության մեջ նշված է նաեւ, որ օպտիմալացումը կատարվելու է անկախ կառավարության կառուցվածքի հնարավոր փոփոխությունից։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները