Դուք ինքներդ ձեր ձեռքով Ձեզ կդարձնեք վիշապ. Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին

«Ժողովուրդը պետք է առերեսվի իր իրական «հերոսի» հետ, տեսնի տարբերությունը իրական վիշապի եւ մտացածին «վիշապների» միջեւ»
arpine-hovhannisyan'

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդը պետք է առերեսվի իր իրական «հերոսի» հետ» խորագրով երկրորդ բաց նամակն է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում Հովհաննիսյանը նշում է, որ վարչապետը շիտակ չէ իր թիմակիցների հետ՝ շատ հաճախ նրանց դնելով հիմար վիճակի մեջ՝ ստիպելով պաշտպանել այն, ինչին այդքան տարի իրենք դեմ են եղել:

«Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին (Մաս երկրորդ)

Հարգելի պարոն Փաշինյան,
Հարգելի Նիկոլ,

Չէի պատրաստվում այսքան վաղ գրել երկրորդ նամակը, սակայն ամեն անգամ Ձեր գործողությունների ընթացքը ստիպում է կրկին անդրադառնալ դրանց։
Չէի գրի Ձեզ, եթե գոնե չնչին համոզմունք ունենայի, որ Ձեր շրջապատում կան մարդիկ, որ ոչ թե գլխիկոր կատարում են ձեր ցանկացած քմահաճույք, ոչ թե սպառում են ձեր երբեմնի վարկանիշը, այլ գոնե երբեմն փորձում են ներկայացնել Ձեր որոշումների հնարավոր ռիսկերը։

Հարգելի Նիկոլ,
Վերջին քսան տարիները որպես լրագրող, ապա ընդդիմադիր պատգամավոր, ապա նաև վարչապետ Դուք քաղաքական դաշտում ունեցել եք միայն մեկ առաքելություն՝ դեմոնիզացնել քաղաքական դաշտի բոլոր կարևոր դերակատարներին՝ այդպիսով կերտելով «ամենաընդդիմադրի» կերպարը։ Ամենատարբեր ժամանակներում չեք խորշել դեմոնիզացնել բոլորին՝ սկսած Ձեր քաղաքական կնքահայր՝ Լևոն Տեր-Պետրոսյանից (սրան ականատես ինքս էլ եղել եմ) մինչև Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան։

Իհարկե, նվազ պարսավելի է, երբ դուք՝ որպես լրագրող և ընդդիմադիր քաղաքական գործիչ ընտրում էիք քաղաքական պայքարի այդ ձևը։ Ի վերջո, իշխանության դեմոնիզացիայի և դրա միջոցով իշխանության գալու մասին մեկ գիրք չէ, որ գրված է և դուք առաջինը ու հաստատապես նաև վերջինը չեք, որ նման կերպ գալիս եք իշխանության։

Բայց արդյոք միևնույն գործիքակազմը, որը ընդունելի է ընդդիմադիր քաղաքական գործչի համար ընդունելի՞ է երկրի վարչապետի համար։ Կարծում եմ՝ ոչ։ Վստահ եմ՝ ոչ։

…Սակայն առաջին անգամ վիշապը կլինի ինքնակերտ, Դուք ինքներդ ձեր ձեռքով Ձեզ կդարձնեք վիշապ՝ ցույց տալով ողջ երեսպաշտությունը եւ անկարողութունը սեփական ժողովրդին։ Ու Ժողովուրդը մենակ կմնա իր վիշապի հետ։ Եթե ինձ հարցնենք՝ սա լավ է թե վատ, ապա անկասկած լավ, որովհետեւ ժողովուրդը պետք է առերեսվի իր իրական «հերոսի» հետ, տեսնի տարբերությունը իրական վիշապի եւ մտացածին «վիշապների» միջեւ։

Ամբողջությամբ՝ այստեղ

*

*