Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, թե ինչով է զբաղվելու հունվարի 14-ից հետո

...որևէ դեպքում արտագաղթել չի պատրաստվում:
Arpine-Hovhannisyan

ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն այսուհետև իրավաբանական գործունեություն կծավալի:

Այս մասին Հովհաննիսյանն ասաց հունվարի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Զբաղվելու եմ մասնագիտական գործունեությամբ: Կա հիմնադրված իրավաբանական ընկերություն, որտեղ ծավալելու ենք մասնագիտական գործունեություն: Ես տարիներ առաջ նաև փաստաբանական գործունեությամբ զբաղվելու քննություն հանձնել եմ, և լիցենզիաս չեմ վերցրել, այդ գործունեությամբ, հավանաբար, ևս կզբաղվեմ: Բացի դրանից՝ հանրային քաղաքականության մեջ մնալու ձևաչափի համար որոշ նախագծեր կան, բայց փակագծեր չեմ բացի»,- ասաց Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակը նշեց, որ որևէ դեպքում արտագաղթել չի պատրաստվում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները