«Մենք դեռ պետք է նայենք միմյանց աչքերի մեջ»․ Արփինե Հովհաննիսյան

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի ելույթը։
arpine-hovhannisyan

Այսօր ԱԺ հատուկ նիստում, ուր քննարկվում էր ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հարցը, ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ իր և Նիկոլ Փաշինյանի միջև գործընկերային հարաբերությունները միշտ աչքի են ընկել կառուցողականությամբ ու համերաշխությամբ:

«Շարունակում եմ կարծել, որ պարոն Փաշինյանը մտահոգ է երկրի ճակատագրով, և սա երեսպաշտություն չէ, ոչ էլ բառերի կույտ: Բայց մտահոգ եմ, որովհետև կա մարդկային հարաբերությունների ճգնաժամ, մենք դեռ պետք է նայենք միմյանց աչքերի մեջ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը` մեջբերելով շարժան առաջնորդների թեզերը, որ շարժման մեջ սեր է, համերաշխություն, հանդուրժողականություն, սակայն երեկ երբ ինքը հարցեր է ուղղել Փաշինյանին, դա բացասաբար է ընկալվել շատերի կողմից, սրերով ու ատելությամբ:

Արփինե Հովհաննիսյանը հավելեց, որ ունի սկզբունքներ, համոզմունքներ, բայց դրանք չեն կարող փոփոխվել զանգերի, սպառնալիքների, պարտադրանքի, հայհոյանքների ներքո:

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ նաև դասախոս է և ունի 2000-ից ավել ուսանողներ, և նրանց էլ է դիմում, որ առաջնորդվեն ոչ թե էմոցիայով, այլ սթափությամբ և գաղափարներով:

«Դուք կարծում եք, որ չկա՞ր իրավունքի խախտում այն օրերին, երբ դուք ճանապարհ էիք փակել, իմ ընտանիքի անդամի հոգեհանգիստն ու թաղումն էր, սակայն թաղման թափորը դիակը չէր կարողանում հասցնել եկեղեցի»,- հուզված հարցրեց Արփինե Հովհաննիսյանը:

*

*