ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակները զավեշտալի հայտարությամբ են հանդես եկել. Արփինե Հովհաննիսյան

«Հայաստանի նոր իշխանություններին կոչ էին անում...»
arpine-hovhannisyan

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամները հերթական անգամ զավեշտալի հայտարարությամբ են հանդես եկել: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին օրը քննարկվել է «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը և ապօրինի թրաֆիքինգ» թեմայով զեկույցը։

«Որքան էլ զավեշտալի հնչի ադրբեջանցի գործընկերները Հայաստանի նոր իշխանություններին կոչ էին անում չկրկնել նախկին իշխանության «սխալները» և «չոչնչացնել» մշակութային ժառանգությունը «գրավյալ» տարածքներում։ Թեմայի շուրջ ելութ ենք ունեցել ես եւ Նաիրա Զոհրաբյանը՝ վեհաժողովին ներկայացնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողությունները»,- գրել է Հովհաննիսյանը։

*

*