Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Կողմերը բարձր են գնահատել հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը
arpine-hovhannisyan

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Կողմերը բարձր են գնահատել հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը եւ կարեւորել երկկողմ կապերի հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի խորացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

*

*