Արմենուհի Կյուրեղյան՝ առաջին հնգյակում հայտնվելը հաճելի ու պարտավորեցնող է

Վանաձորի ավագանու անդամը ՀՅԴ թեկնածուների ցանկում 4-րդ հորիզոնականում է:

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակեց Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները: Եւ այսպես ՝ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություն են, 4-ը` դաշինք:

Այս ընտրություններում բազում լավ ու վատ նորամուծությունների շարքում կա մեկ առանձնահատկություն։ Կանանց հատուկ ուշադրություն է դարձվել։ Ամեն չորրորդը պետք է կին թեկնածու լինի։

Ովքե՞ր են նրանք, որ հայտնվել են կարեւորագույն տեղերում։ Ու՞մ ներկայությունը Ազգային Ժողովում կբերի ավելի բարություն, ու կդառնա նաեւ սաստող ներկայություն։ Ընտրական ցանկերի առաջնորդ կանայք։ Նրանց պարբերաբար կներկայացնենք մեր եթերներում։ Մեծ մասը՝ հրապարակային գործիչներ են։ Բայց կան նաեւ նորերը։ Նրանց թվում է Վանաձորցի Արմենուհի Կյուրեղյանը։

Դաշնակցության ցանկի թիվ չորսը թեեւ համահանրապետական ճանաչողություն դեռ չունի՝ բայց իր հարազատ Վանաձորում հարգված է, ընտրական փորձ էլ ունի՝ նոր ընտրակարգով Վանաձորում կայացած տեղական ավագանու ընտրույթուններում Դաշնակցության ցանկով հաղթած թեկնածու է։

Վանաձորի ավագանու անդամ Արմենուհի Կյուրեղյանը ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին Հայ Հեղափոխական Դաշնակության թեկնածուների ցանկում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Ինչպես ինքն է նշում՝ ցանկացած հորիզոնականում հայտնվելու դեպքում ուրախ կլինել մասնակցել ընտրություններին, սակայն,

Մարտի 5-ից մեկնարկող նախպընտրական քարոզարշավի ընթացքում կուսակցության ծրագրերը լոռեցիներին ներկայացնելու համար թիմը պատրաստվու է կիրառել հնարարվոր բոլոր մեթոդները՝ հեռուսատեսային բանավեճերից մինչև բակային հանդիպումներ ու անհատկան զրույցներ: Քարոզարշավի արդյունավետ իրականացման համար կին թեկնածուի կողքին ոչ միայն կուսակցական ընկերներն են, այլև ընտանիքի անդամները, ովքեր միայն ողջունում են նրա մուտքը մեծ քաղաքականություն:

Շուրջ 20 տարվա հասարական ու գիտական ակտիվ գործունություն ծավալող թեկնածուն վստահ է՝ բնակչության կեսից ավելին կազմող կանայք կարող են և պետք է ներգրավված լինեն Ազգային ժողովի կազմում:

Գիտական աշխատանքի ու քաղաքականության համատեղումն, ըստ թեկնածուի, կարող է միայն արդյունավետ լուծումներ գտնելու հնարավորություն տալ ու կրկնապատկել հաջողելու հնարավորությունները:

 

*

*