Ազնիվ, պարտաճանաչ, հայրենասեր. տեղի ունեցավ Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ճանաչելով նախարարին 25 տարի, նրան նկարագրում է, որպես մարդու ամենակարևոր արժանիքները կրող:
ericyan-hogehangist

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ պետական գործիչ  Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը: Հոգեհանգստին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, ԱԻՆ անձնակազմը, քաղաքացիներ:

Ազնիվ, պարտաճանաչ, հայրենասեր. այսպես են նկարագրում Արմեն Երիցյանին նրա հարազատները, գործընկերները և բարեկամները.

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ճանաչելով նախարարին 25 տարի, նրան նկարագրում է, որպես մարդու ամենակարևոր արժանիքները կրող:

«Ես իրեն ճանաչում եմ 25 տարի և իմ ճանաչած ազնիվ հայերից մեկն էր: Ուներ արժանապատվության և հայրենասիրության  խորը զգացում: Երիցյանը չէր տառապում ոչ փողասիրությամբ, ոչ քծնանքով: Ես  հպարտ եմ, որ նման ընկեր եմ ունեցել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

«Երիցյանը միշտ իր ազգանվեր և հայանպաստ գործունեությամբ փայլել է: Իր աշխատանքի ընթացքում միշտ եղել է ազնիվ: Նա հասկացել է, որ ոչ մի պաշտոն չի կարելի փոխել  մարդ կոչմանը»,- ընգծեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

*

*