Արմեն Սարգսյան. «Ֆայնեշըլ Թայմզ»-ին հայտարարություն չեմ տվել, որ…»

Արմեն Սարգսյանը հանդեպեց «Ելք»-ի հետ

Ավարտվել է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱԺ «Ելք» խմբակցության հետ:

Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, որ բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրում գրանցված Eurasia House International ընկերության փաստաթղթերում ներկայանում է որպես Բրիտանիայի քաղաքացի, և նա այս ընկերության տնօրեններից մեկն է եղել:

«2000-ին, երբ ես հրամանով ազատվեցի  ՀՀ դեսպանի պաշտոնից, ընդ որում` աշխատում էի առանց աշխատավարձի, դրանից հետո ես դիմել եմ քաղաքացիության` Բրիտանիայում, և ստացել եմ 2002-ին: Քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ին: Ես տասնյակ ընկերությունների խորհրդի անդամ եմ, և ինչ-որ տեղեր գրված է, որ ես բրիտանացի եմ, ինչ-որ տեղեր` հայ: 2011-ին հրաժարական տալուց հետո «Ֆայնեշըլ Թայմզ»-ին հայտարարություն չեմ տվել, որ գնացել եմ, և այդ բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան և ոչ թե` Բրիտանիայի քաղաքացի»,- ասաց նա:

Տեղեկացնենք, որ նախօրեին տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Արմեն Սարգսյանը չի կարող նախագահի թեկնածու լինել, քանի որ այլ երկրի քաղաքացի է։

 

*

*