Արմեն Սարգսյանը ցավակցել է Վրաստանի նախագահին

Նա իր վշտակցության և կարեկցանքի խոսքերն է հղել նախագահ Զուրաբիշվիլիին
Armen-Sargsyan pashtonakan

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։

Նախագահ Արմեն Սարգսյանն իր վշտակցության և կարեկցանքի խոսքերն է հղել նախագահ Զուրաբիշվիլիին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։

*

*