Արմեն Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրվելու լուրը «բացարձակ սուտ» է

Հասմիկ Պետրոսյանը հերքում է ․․․
armen-sargsyan-12

ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը հերքում է սոցցանցերում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրվելու է ՀՀ վարչապետի պաշտոնում: «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով տեղեկությանը՝ Պետրոսյանն ասաց. «Դա բացարձակ անհեթեթություն է ու բացարձակ սուտ»:

Հայաստանում վարչապետի ընտրության հաջորդ փուլը կկայանա մայիսի 8-ին: Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի (35 պատգամավոր) առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր  թվի ձայների մեծամասնությամբ (53 ձայն) վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

 

*

*