ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը

...առկա է հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ:
armen-sargsyan-shveycariayi-despan

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոն:

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Շվեյցարիան պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերություններ ունեն, բարձր է գնահատել երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա մակարդակը, միաժամանակ նկատելով, որ առկա է հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ:

Նա համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեության շնոր­հիվ փոխգործակցության օրակարգն էլ ավելի կընդլայնվի:

Դեսպան Լազարոթոն նշել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունները հետեւողականորեն զարգանում են, եւ 2011 թվականին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացումը մեծապես նպաստել է կառուցողական երկխոսության ընդլայնմանը: Նա պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը՝ առավել զարգացնելու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը:

*

*