Արմեն Սարգսյանն ու Էմանուել Մակրոնը շրջայց են կատարում Շառլ Ազնավուրի կենտրոնում

«Ազնավուր» կենտրոնի մի մասը նվիրված է նրա արվեստին, բայց ավելի շատ ինտերակտիվ միջավայրի, այլ ոչ թե ավանդական թանգարանի տեսքով:
sargsyan-macron

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շրջայց են կատարում Շառլ Ազնավուրի կենտրոնում: Այստեղ է նաեւ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով դիմավորում է հյուրերին։

Նախատեսված է, որ ՀՀ և Ֆրանսիայի նախագահները պետք է ստորագրեն հուշագիր տեղում Ազնավուրի կենտրոն բացելու համար։

«Ազնավուր» կենտրոնի մի մասը նվիրված է  նրա արվեստին, բայց ավելի շատ ինտերակտիվ միջավայրի, այլ ոչ թե ավանդական թանգարանի տեսքով: Բացի թանգարան լինելուց կենտրոնը նաեւ կրթական եւ մշակութային փոխանակումների, քննարկումների եւ ուսանելու վայր է: Մասնավորապես կենտրոնում առաջարկվում է ֆրանսերենի ուսուցման մեթոդ` հիմնված Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների տեքստերի վրա:

macron-sargsyan-aznavur-kentron

 

 

*

*