Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

Անկախության օրվա առթիվ․․․
armen-sargsyan

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջեւ միջպետական փոխգործակցության զարգացմանն ուղղված Երեւանի եւ Դուշանբեի համատեղ ջանքերը, առեւտրա-տնտեսական ու մշակութա-հումանիտար կապերի զարգացումը, կնպաստեն հայ-տաջիկական համագործակցության ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները