Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սիրիայի նախագահին երկրի Ազգային տոնի առթիվ

«Լիահույս եմ, որ Սիրիան վերջնականապես կհաղթահարի առկա ճգնաժամը...»
armen-sargsyan (2)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դարերի ընթացքում ձևավորված հայ-սիրիական ամուր բարեկամական կապերը կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

«Լիահույս եմ, որ Սիրիան վերջնականապես կհաղթահարի առկա ճգնաժամը, և սիրիացի ժողովուրդը կվայելի հարատև կայունություն և առաջընթաց»,- ասված է շնորհավորական ուղերձում:

*

*