13:49 - 11.07.2018
528 Դիտում
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ ձեւավորված բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության: