Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահին

Անկախության օրվա առթիվ...
armen-sargsyan

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր թափ հաղորդել երկու երկրների միջև միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ամրապնդել առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար կապերը, նպաստել հայ-ղազախական բազմակողմ համագործակցության ներուժի բացահայտմանը:

*

*