Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահին

Ֆինլանդիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ
armen-sargsyan

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Ֆինլանդիայի Հանրապետության անկախության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆիննական հարաբերությունների դրական դինամիկան ոչ միայն կպահպանվի, այլև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցության կհաստատվի՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։

*

*