ՀՀ նախագահը շնորհավորել է Արկադի Դվորկովիչին՝ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

«Սա շախմատի Ձեր ուշադիր վերաբերմունքի հավաքական գնահատականն է...»
armen-sargsyan (6)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արկադի Դվորկովիչին՝ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Սա շախմատի ազգային ֆեդերացիաների կողմից Ձեր անձի եւ շախմատի հանդեպ Ձեր ուշադիր վերաբերմունքի հավաքական գնահատականն է, վերաբերմունք, որում ես համոզվեցի նաև վերջերս Երեւանում կայացած մեր հանդիպման ժամանակ:

Հուսով եմ, որ շախմատային այն ավանդույթներն ու ձեռքբերումները, որոնք այդ ամենի շնորհիվ արձանագրել են Հայաստանը, մեր բարձրակարգ շախմատիստներն ու տարբեր տարիքի բազմահազար շախմատասերները, հնարավոր կլինի գործընկերային հիմունքներով ավելի զարգացնել ՖԻԴԵ-ի Ձեր ղեկավարության ընթացքում»,-մասնավորապես ասված է ուղերձում:

*

*