Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին — Երկիր Մեդիա

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

Նախագահ Սարգսյանը և դեսպան Միլսը համաձայնել են, որ․․․
handipum

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 23-ի առավոտյան ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի հետ կապված ընթացիկ զարգացումներին: Նախագահ Սարգսյանը և դեսպան Միլսը համաձայնել են, որ բովանդակալից հանգուցալուծման հասնելու միակ ճանապարհը բարեխիղճ քաղաքական երկխոսությունն է:

*

*