Արմեն Սարգսյանը ցավակցել է Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:
armen-sargsyan-putin

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հուլիսի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Իրկուտսկի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։

Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

*

*