Արմեն Սարգսյանը շնորհավորել է Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ

«Այսօր ցանկանում եմ հատուկ ընդգծել անձամբ Ձեր հսկայական ավանդը»
armen-sargsyan-putin

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ձեր բազմամյա պետական գործունեությունը, հարուստ քաղաքական փորձն ու ի շահ Ռուսաստանի բարգավաճման և այդ երկրի քաղաքացիների բարօրության՝ նախանշված նպատակներին հասնելու հետևողականությունն արժանացրել են Ձեզ բարձր հեղինակության և հայրենակիցների խորը հարգանքին:

Այսօր ցանկանում եմ հատուկ ընդգծել անձամբ Ձեր հսկայական ավանդը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում՝ միջպետական փոխգործակցության ողջ սպեկտրով, այդ թվում և համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, ռազմա-տեխնիկական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում:

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը և հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հարցում»,- մասնավորապես ասված է ելույթում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները