Արմեն Սարգսյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին ստորագրել է հրամանագիր․․․
armen-sargsyan-1

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին ստորագրել է հրամանագիր Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Արմեն Սարգսյանը մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում: Նա ՀՀ նախագահի պաշտոնը պաշտոնապես կստանձնի ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

*

*